ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի վերջին հայտարարությունները, որոնցում նա ԱՄՆ-ին սպառնացել է պատերազմով և պահանջել է Ռուսաստանի հետ չխոսել ուլտիմատումների լեզվով: «Նա չպետք է դա ասեր։ Նրա լեզվի տակ ոսկոր չկա։ Նա անցյալում էլ է նման բաներ ասել։ Եվ այդ պատճառով մենք միշտ ուզում ենք պատրաստ լինել դրան։ Եվ այդ պատճառով ես երկու միջուկային սուզանավ եմ ուղարկել տարածաշրջան»,- ասել է Թրամփը:               
 

Մենք «ներսից ենք փչացած»

Մենք «ներսից ենք փչացած»
16.05.2025 | 21:40

Ի՞նչ եք կարծում, եթե Վիլյամ Սարոյանն ապրելիս լիներ Հայաստանում, նա կարժանանա՞ր այն պատվին, փառքին, որ ունեցավ ԱՄՆ-ում։

Արդյո՞ք նա նույն հարգանքն ու հեղինակությունը կունենար։

Ես հակառակն եմ կարծում։

Նրան չորս կողմից նախանձից ու չսրությունից կհոշոտեին, կյանքը դժոխք կդարձնեին, իշխանություններին ուղղված անստորսգիր նամակներով, զրպարտագրերով այնպես կանեին, որ արժանացնեին Չարենցի ու Բակունցի ճակստագրին։

Նույն ճակատագրին, հալածսնքներին կարժանանային նաև Շառլ Ազնավուրը, Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, եթե ապրելիս լինեին ոչ թե Փարիզում ու Մոսկվայում, այլ Երևանում, Հայաստանում, որտեղ չարությունը, նախանձը, ատելությունը տիեզերական չափերի են հասնում։

Պատճառները թերևս շատ-շատ են, բայց հիմնական ախտորոշումը տվել է մեծն Թումանյանը` որովհետև մենք «ներսից ենք փչացած»։

«Մի մխիթարության նշան չի երևում մեր երկնակամարի վրա. մարդիկ իրար ատում են, կողոպտում են, սպանում են բարոյապես և, ո՜վ ամոթ, իրենց գարշելի բերանն առած՝ ամբողջ օրը ծամում են ազնվությունը և լուսավորությունը...

Զարմանալի բան է էլի. մի քանի օրով գալիս ենք էս աշխարհում ապրելու, էն էլ սիրտներս պղտոր... Զարմանլի է, մեր կյանքում իսկի լուսավոր, մխիթարական բան չկա, բարձր բան չկա:

Արդյոք իմ հոռետեսությունի՞ց է այդպես, բայց ես հոռետես չեմ. իսկապես չկա»,- ցավով գրել է Ամենայն Հայոց բանաստեղծը։

Երկիրը լավն է, թերևս ավելի գեղեցիկ, քան շատ այլ երկրներ, բայց պարունակությունն է փուչ։

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 4143

Մեկնաբանություններ